Բոլոր միջոցառումները

«Այցելիր Երևան-2800» խորագրով ֆոտոցուցահանդես՝ Գլենդելում

11 Հուլիսի 2018

Հուլիսի 13-23-ը, Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված «Այցելիր Երևան-2800» խորագրով մայրաքաղաքի թեմատիկ լուսանկարների ցուցահանդեսը:

Մոտ 50 լուսանկարից բաղկացած ցուցահանդեսը ներկայացնում 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների, ինչպես նաև խորհրդային և ժամանակակից Երևանը: Նախորդ դարերի մի շարք լուսանկարներ, որոնք պահվում են Երևանի պատմության թանգարանում, արտատպվել են հատուկ ցուցահանդեսի համար:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվում նաև աշխարհի տարբեր այլ երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում: Դրանցից էր նաև «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որը վերջերս բացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից: