Բոլոր միջոցառումները

Կոմիտասի անվան զբոսայգին կբարեկարգվի

07 Մայիսի 2018

Առաջիկայում կմեկնարկեն Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող հատվածի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: 

18,570 քմ մակերեսով զբոսայգու տարածքում նախատեսում են, մասնավորապես, թարմացնել մուտքի արտաքին տեսքը, նոր ճեմուղիների կառուցեվ, ոռոգման նոր ցանց անցկացնել, ինչպես նաև ներկառուցել շատրվանը, տեղադրել բետոնե ձևավոր սալիկներ ու եզրաքարեր, բացօթյա զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ տեղադրել, իսկ Արշակունյաց պողոտայի կողմից՝ նաև հիմնանորոգել ցանկապատը:

Այս ամենն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի 2018-ի շինբարեկարգման ծրագրի շրջանակում: 

Այգու տարածքում նար արտաքին լուսավորության լուսադիոդային նոր ցանց կանցկացվի, ինչպես նաև հասարակական զուգարան կգործի: Զբոսայգին հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և մանկասայլակներով զբոսայգի այցելող քաղաքացիների համար՝ այգու տարբեր հատվածներում թեքահարթակներ կկառուցվեն:

Զբոսայգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018-ի երրորդ եռամսյակում: